Bahamut հիմնադրամը հայտարարել է DappRadar-ի հետ Բահամուտ ցանցի ինտեգրման մասին։ DappRadar-ը ապակենտրոնացված հավելվածներ օգտատագործողների համար մեկ միասնական առևտրային հարթակ է՝ ստեղծված տարբեր բլկոչեյն ցանցերի վրա։
Այս ինտեգրումը հնարավորություն կտա բացահայտել նոր նախագծեր և Բահամուտ ցանցի վրա ստեղծված DeFi նոր ընթացակարգեր՝ հաշվի առնելով DappRadar’s top ranking-ի և շուկայի խորը ուսումնասիրության արդյուքնները։
Բահամուտ ցանցում նախորդ 30 օրերի ընթացքում իրականացվել է ավելի քան 3 մլն ապակենտրոնացված գործարք, ինչպես նաև մինչև 1 մլն շրջանառություն՝ օգտատերերի սմարթ պայմանագրերի վրա։
Վերջին շրջանում Bahamut հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել մի շարք նախագծերի, որոնք հաջողությամբ գործարկվել են Bahamut ցանցի վրա։ Մի քանի նոր նախագծեր արդեն ստացել են հաստատում և այժմ գտնվում են ծրագրային մշակման փուլում։
Bahamut հիմնադրամի մասին
«Բահամուտ» հիմնադրամը քայլում է նորարություններին համընթաց՝ առաջարկելով աջակցություն և ֆինանսավորում բոլոր այն նախագծերին, որոնք հարթակ են բերում նոր գաղափարներ, ստեղծում կայուն արժեքներ և Web3-ի աշխարհ ներգրավում նոր օգտատերերի։ Հիմնադրամը տրամադրում է աջակցություն գալիք սերունդներին՝ ընձեռելով սովորելու և նորը ստեղծելու բազում հնարավորություններ։