Բահամուտ հարթակը հայտարարել է FoxWallet-ի հետ համագործակցության մասին։ FoxWallet-ը web3 կրիպտոարժութային դրամապանակ է, որը տրամադրում է dApps հավելվածների հասանելիություն, թվային ակտիվներով գործարքների հնարավորություն, ինչպես նաև տարբեր բլոկչեյն հարթակների ներգրավվածություն՝ մեկ հարթակում։
Այս ինտեգրացիան հիանալի հնարավորություն է FoxWallet-ի օգտատերերի համար՝ ստանալ ինչպես Բահամուտի հիմնական կրիպտոարժույթի՝ FTN-ի, այնպես էլ այլ թվային արժույթների հասանելիություն։
Bahamut-ի մասին
Բահամուտ բլոկչեյնը բաց հասանելիությամբ, EVM հիմքով բլոկչեյն լուծում է, որը գործարկվել է 2023 թ-ին։ Բլոկչեյնի հիմքում նորարարկան Proof of Stake and Activity (PoSA) ալգորիթմն է, որի հիմքում Proof of Stake (PoS) ավանդական մեխանիզմն է։ Ցանցում ցուցաբերած ակտիվության դիմաց օգտատերերը ստանում են պարգևներ։ Ապակենտրոնացված հավելվածների ((dApps) ) համար Բահամուտի օգտագործումն առաջարկում է ավելի ցածր միջնորդավճարներ, քան EVM հիմքով բլոկչեյնները։ Բացի այդ Բահամուտը սմարթ պայմանագրերի ստեղծման համար օգտագործում է Solidity ծրագրավորման լեզուն։ Սա հնարավորություն է տալիս սմարթ պայմանագրերի մշակման գործընթացը դարձնել առավել անվտանգ և հարմարավետ։
Իրավական ծանուցում. Սա ներդրումային խորհրդատվություն չէ: Թրեյդինգի ցանկացած տեսակ պարունակում է ռիսկեր: Ռիսկի նախազգուշացում. թվային ակտիվների գները կարող են լինել անկայուն: Ձեր ներդրման արժեքը կարող է իջնել կամ բարձրանալ, ինչպես նաև Դուք կարող եք հետ չստանալ ներդրած գումարը։