Բահամուտը վերջերս ներկայացրել է իր ցանցի երկրորդ՝ Caucasus ենթամակարդակը։ Ցանցում ավելի քան 6 մլն գրանցված էլ․ դրամապանակի, բազմաֆունկցիոնալ մի քանի նախագծերի և խաղերի առկայության պարագայում նոր ենթամակարդակի ստեղծումը անհրաժեշտություն էր։ Caucasus ենթամակարդակը ստեղծվել է Բահամուտ բլոկչեյնի վրա՝ նպատակ ունենալով ընդլայնել գործունեության միջավայրը և ստանձնել խաղային ուղղվածության բլոկչեյնի դեր։
Caucasus ենթամակարդակի հիմնական նպատակն է ապահովել գործարքների բարձր արագություն, ընդլայնել գործունեության հնարավորությունները և ապահովել արդյունավետություն՝ իր վրա վերցնելով Բահամուտի հիմնական ցանցի (mainnet) գործունեության մի մասը։
Նոր ենթամակարդակի ավելացումը կնվազեցնի միջնորդավճարները (գազի վճար), կբարձրացնի գործարքների արագությունը՝ ցանցում ակտիվ գործունեության ընթացքում հետաձգված ժամանակահատվածը 6 անգամ կրճատելու հաշվին, ցանցում թողունակությունը կնվազեցնի 12 անգամ, իսկ բլոկերի ստեղծման համար ցանցում 12 վայրկյանի փոխարեն կսահմանի 2 վայրկյան տևողություն։
Քանի որ Caucasus մեյննեթը գտնվում է ցանցի վերին հատվածում, այն պատասխանատու է ապակենտրոնացված խաղերի և այլ ընթացակարգերի համար։ Նոր ենթամակարդակը կօգնի ուժեղացնել ցանցն ու ձեռք բերել հալվելյալ լծակներ՝ նոր բլոկեր ստեղծելու համար։
Bahamut հիմնադրամի մասին
Շվեյցարիայում հիմնված «Բահամուտ» հիմնադրամը քայլում է նորարություններին համընթաց՝ առաջարկելով աջակցություն և ֆինանսավորում բոլոր այն նախագծերին, որոնք հարթակ են բերում նոր գաղափարներ, ստեղծում կայուն արժեքներ և Web3-ի աշխարհ ներգրավում նոր օգտատերերի։ Հիմնադրամը տրամադրում է աջակցություն գալիք սերունդներին՝ ընձեռելով սովորելու և նորը ստեղծելու բազում հնարավորություններ։