Բահամուտը սկսել է համագործակցություն՝ տվյալների ապահովման առաջատար Mobula հարթակի հետ։ Վերջինս ապահովում է էլեկտրոնային դրամապանակներում պահպանվող տվայլների և բլոկչեյնի վրա կատարված գործարքների մասին կարևոր տեղեկատվություն։
Այս համագործակցությունը Բահամուտ բլոկչեյնի համար կարևոր ձեռքբերում է, քանի որ Mobula-ի տվյալների բազայի ավելացումը Բահամուտ բլոկչեյնում, կտա գործունեության նոր հնարավորություններ։ Ծրագրային մշակմամբ զբաղվող մասնագետները հնարավորություն կունենան ստանալ API տվյալների բազա՝ մասնագետներին տրամադրելով ճկուն և հարմարավետ աշխատանքային միջավայր։
Բահամուտի և Mobula-ի միջև համագործակցությունը DeFi տվյալների ենթակառուցվածքների ստեղծման ճանապարհին առաջին և կարևոր քայլերից մեկն է։
About Bahamut
Բահամուտ բլոկչեյնը բաց հասանելիությամբ, EVM հիմքով բլոկչեյն լուծում է, որը գործարկվել է 2023 թ-ին։ Բլոկչեյնի հիմքում նորարարկան Proof of Stake and Activity (PoSA) ալգորիթմն է, որի հիմքում Proof of Stake (PoS) ավանդական մեխանիզմն է։ Ցանցում ցուցաբերած ակտիվության դիմաց օգտատերերը ստանում են պարգևներ։
Ապակենտրոնացված հավելվածների ((dApps) ) համար Բահամուտի օգտագործումն առաջարկում է ավելի ցածր միջնորդավճարներ, քան EVM հիմքով բլոկչեյնները։
Բացի այդ Բահամուտը սմարթ պայմանագրերի ստեղծման համար օգտագործում է Solidity ծրագրավորման լեզուն։ Սա հնարավորություն է տալիս սմարթ պայմանագրերի մշակման գործընթացը դարձնել առավել անվտանգ և հարմարավետ։